ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի
27.04.2013 | 17:30

Դատելով ամեն ինչից՝ Երևանի ավագանու և քաղաքապետի գալիք ընտրություններում իրական «մրցակցությունը» կծավալվի երրորդ տեղի համար: Առաջին երկու տեղերը նախատեսված են համապատասխանաբար ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար, չորրորդը, հավանաբար, ՕԵԿ-ին բաժին կհասնի (դա այն դեպքում, եթե ֆորս-մաժոր չլինի), իսկ այ երրորդ տեղում հաստատվելու համար իրար հետ «կմրցեն» «Բարև, Երևանը»,Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը: Մեր ընտրական ավանդույթները թելադրում են, որ գործող իշխանությունը պետք է որոշի, թե ընդդիմադիրներից ում պիտի նախապատվությունը տա՝ ձայների «հաշվարկն» ամփոփելիս: Հավանաբար իշխանությունը կնախընտրի այդ պատվավոր երրորդ տեղում տեսնել այն ուժին, որը գաղափարախոսական և կազմակերպչական առումով ամենաթույլն է, և որին արտերկրից աջակցելու հավանականությունն ամենանվազն է: Այդ չափանիշին առավել համապատասխանող քաղաքական ուժը, թերևս, «Բարև, Երևանն» է: Մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ իշխանությունը պետք է հնարավորինս արագ ավարտի իշխանական բուրգի ձևավորումը, ինչը ենթադրում է, որ բուրգի գագաթը պետք է կազմի իշխանություն-ընդդիմություն ընդհանուր ֆինանսատնտեսական շահերով փոխկապակցված քաղաքական ուժերի դաշինքը, ապա առավել նպատակահարմար կլինի երրորդ տեղը տալ Դաշնակցությանը:

Դիտվել է՝ 5618

Մեկնաբանություններ

umbs/220x163/KTGbE5CkMmhCmzRUXNdEOJFfPx.jpg" alt='Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած' title='Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած' width='220' height='163' />
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա